Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 18-ին հրապարակված վճռով ՀՀ Կառավարությանը պարտավորեցրել է «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի հանրապետության» գործով տուժողին վճարել 3000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, հայտնում է tert.am-ը:
Ոսկերչյանին մեղադրանք էր առաջադրվել 2008-ի մարտի 1 ցույցերի ժամանակ զանգվածային անկարգություններ հրահրելու և պետական իշխանությունը բռնազավթելու փորձի համար:
2008թ. մարտի 11-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանի որոշմամբ նրան երկու ամսով ձերբակալել են, սակայն հետագայում գրավի դիմաց ազատ են արձակվել:
2008թ. մարտի 14-ին Ոսկերչյանը բողոքարկել է վճիռը՝ պատճառաբանելով, որ նախաքննական մարմինը նրան ձերբակալելու որևէ հիմնավորում չի ներկայացրել, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է հայցը՝ պնդելով հանցագործության ծանրության աստիճանը: