Ամերիկացի դերասան, գրող և հեռուստավարող Ջոյ Բեհարը ABC News-ի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղի է հարթում նոր Հիտլերի համար, և բերել է Հայոց ցեղասպանության օրինակը, հայտնում է The Daily Caller–ը։
Եթերի ընթացքում մեկնաբանելով սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման հարցը` Ջոյ Բեհարը նշել է, որ Թրամփն արտոնություններ է տալիս բոլոր բռնապետներին, որոնք խախտում են մարդու իրավունքները։
«Հիտլերի մասին եմ ցանկանում խոսել: Նա վեց միլիոն հրեա է սպանել, և պատճառներից մեկը, որ նրան թույլ է տվել նրան մտածել, որ անպատիժ կմնա, այն էր, որ աշխարհն աչք էր փակել Հայոց ցեղասպանության վրա»,- ասել է նա։
The Daily Caller–ը նշում է, որ Բեհարը միակը չէ, որ պնդում է, որ շարունակական մերժողականությունը կբերի պատմության կրկնությանը: Լրատվակայքը հստակեցնում է, որ Թուրքիան դեռևս չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը` չնայած պատմական փաստերին, որոնք վկայում են, որ 1915-1917 թվականներին Թուրքիայի տարածքում 1.5 մլն հայ է սպանվել կամ տարհանվել իրենց տներից։