ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր` հոկտեմբերի 19-ին Կապանում կայանալիք հանրահավաքին կխոսի ոչ միայն Կապանի քաղաքապետի ընտրությունների, այլև այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու եմ ոչ միայն քաղաքապետի ընտրություններին: Մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: Լինելու է բաց, անմնացորդ և մանրամասն խոսակցություն:
Նկատի ունեմ՝ այսօր երեկոյան ելույթս ուղղված է լինելու ոչ միայն Կապանին, ոչ միայն Սյունիքին, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին: Այնպես որ, եթե չեք գալու Կապան, ժամը 18-ին սպասում եմ ձեզ իմ այս էջի ուղիղ եթերում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: