Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնին նկատել են Բրյուսելի բարերից մեկում:
Ինչպես նշվում է ТСН հեռուստաալիքի ռեպորտաժում, Brexit-ի վերաբերյալ լարված բանակցություններից հետո Բրյուսելի կենտրոնական բարերից մեկը մտնելիս տեսել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաև Բելգիայի և Լյուքսեմբուրգի վարչապետերին:
Նրանք գարեջուր են խմել և կարտոֆիլ-ֆրի կերել: