ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մոնտան նահանգում իր կողմնակիցների մոտ ելույթի ժամանակ կոնգրեսական Գրեգ Ջայանֆորտին լրագրողների դեմ պայքարի ունակությունների համար:
Այն բանից հետո, երբ Ջայանֆորտն ավարտել է իր խոսքը, Թրամփն ասել է. «Գրեգը շատ խելացի է: Եվ ի դեպ, երբեք մի փորձեք նրա դեմ պայքարել: Դե դուք հասկացաք: Երբեք»:
2017 թվականի մայիսին հանրապետական Ջայանֆորտը հատակին է գցել Guardian-ի լրագրող Բեն Ջեյկոբսին, ինչի արդյունքում լրագրողի ակնոցները ջարդվել են: Դա տեղի է ունեցել ընտրությունների նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Չնայած միջադեպին` հաջորդ օրը Ջայանֆորտն ընտրվել է իր նահանգի ներկայացուցիչ: