Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի միջեւ ցամաքային սահմանի կարգավիճակի հարցը կարող Է լուրջ խոչընդոտ հանդիսանալ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցություններում: Այդ մասին հայտնել Է Brexit-ի գծով ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն՝ հանդես գալով France Inter ռադիոկայանի եթերում:
Խոսելով բրիտանական կողմի հետ բանակցությունների ընթացքի մասին՝ Բառնիեն ընդգծել Է, որ փոխզիջման հասնելու ճանապարհին գլխավոր խոչընդոտներից մեկը մնում Է Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի միջեւ ցամաքային սահմանի հարցը: «Ես ցանկանում եմ հասնել համաձայնության, աշխատում եմ դրա համար, քանի որ դա համապատասխանում Է բոլորի շահերին, բայց դեռեւս շատ լուրջ խնդիր Է մնում երաշխավորել, որ Իռլանդիայում չլինեն սահմաններ, քանի որ դա կղզու խաղաղության ու կայունության պայմաններից մեկն Է ողբերգական անցյալից հետո»,-հավելել Է քաղաքական գործիչը: