Հայաստանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճել Թուրքիայում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում: ՀԱՕԿ-ից հայտնում են, որ մրցումների 4-րդ օրը հայ մարզիկներից պատվո հարթակ է բարձրացել Խաչատուր Սարիբեկյանը, ով հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվել է աշխարհի չեմպիոն: