Սյունիքի մարզպետի թեկնածության մասին մտածելով՝ ցանկացել եմ, որ այդ մարդը լինի զինվորական բարձրագույն կոչում ունեցող, որպեսզի ի վիճակի լինի ոտքերի վրա պինդ կանգնել և անհրաժեշտության դեպքում ձեռքը խփել սեղանին և այդ թեմայի մասին մտածելիս, այո, ես կանգ եմ առել Հունան Պողոսյանի թեկնածության վրա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19–ին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում, փոխանցում է News.am-ը:
Նա նշել է, որ, ցավոք սրտի, Սյունիքում հաճախ արձանագրվում է թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներհոսք դեպի Հայսատան և այդ թմրամիջոցների մի մասը դուրս է գալիս Հայաստանով՝ վտանգելով մեր երկրի հեղինակությունը, մյուս մասը մնում է Հայաստանում՝ վտանգելով մեր երիտասարդությանը։
«Եվ ինձ համար հատուկ կարևորության խնդիր է ջարդել այդ նարկոթրաֆիկինգի ողնաշարը։ Միամտություն կլինի կարծել, թե դրանով միայն օտարերկրացիներն են զբաղվում, օտարերկրացիները չեն կարող գործել, եթե տեղում չուենան գործակիցներ», - ասել է Նիկոլ Փաշինյանը։