«Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռին, որը պետք է Օմսկից թռչեր Մոսկվա, չի հաջողվել թռիչք կատարել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` պատճառը թռչուններն են եղել: Հաղորդվում է, որ ինքնաթիռի շարժիչի մեջ հայտնաբերվել է երկու թռչուն։
Ինքնաթիռում եղել է 157 ուղևոր։ Տուժածների մասին տեղեկություն չկա: Չվերթը կատարել է պահեստային ինքնաթիռը: