ԱՄՆ-ը դուրս կգա Ռուսաստանի հետ մոտիկ և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման վերաբերյալ պայմանագրից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ռուսաստանին մեղադրելով պայամանագրին չհետևելու մեջ:
«Մենք պատրաստվում ենք խզել համաձայնագիրը, այնուհետև կսկսենք զինատեսակներ մշակել, եթե Ռուսաստանն ու Չինաստանը չհամաձայնեն նոր կուրսի հետ», - ասել է Թրամփը:
Վերոնշյալ պայամանգիրը, որը կնքվել է 1987 թվականին, թույլ չի տալիս կողմերին ունենալ ցամաքային տեղակայման բալիստիկ հրթիռներ և 500-5,5 հազար կմ հեռահարության թևավոր հրթիռներ:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պարբերաբար մեղադրում են միմյանց պայմանագրի կետերը խախտելու մեջ: