Եթե ԱՄՆ-ը շարունակի միակողմանի դուրս գալ միջազգային պայմանագրերից, Ռուսաստանը պատասխան միջոցառումներ կձեռնարկի՝ այդ թվում նար ռազմական բնույթի: Այս մասին РИА Новости-ին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ռուսաստանի հետ մոտիկ և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից դուրս գալու մասին՝ Ռուսաստանին մեղադրելով վերջինիս պայմանները խախտելու մեջ:
«Բազմիցս ռուսկական կողմը նշել է, որ այդ պայմանագիրը Ռուսաստանի կողմից խախտելու մեղադրանքների համար ամերիկացիները հիմքեր չունեն», - ասել է դիվանագետը: «Այդ դեպքում մեզ ոչինիչ չի մնում, բացի պատասխան միջոցառումներ իրականացնելուց՝ այդ թվում ռազմա-տեխնիկական բնույթի: Բայց չէինք ցանկանա դրան հասցնել», - ընդգծել է պաշտոնյան՝ հավելելով, որ ԱՄՆ նման քաղաքականությունը «գնալով ավելի շատ դժգոհություն է առաջացնում բազմաթիվ երկրներում և միջազգային հանրության լայն շրջանակներում»: