Եվրամիությունը չի կարող համաձայնել Իռլանդիայի սահմանի շուրջ ժամանակավոր լուծումների Բրեքսիթի շուրջ բանակցություններում։ Այդ մասին, ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, հայտարարել է Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազոն։
Բրիտանիան ավելի վաղ հայտարարել էր, որ կարող է համաձայնել հետբրեքսիթյան ավելի երկար անցումային փուլի՝ կանխելու համար վերադարձը կոշտ սահմանին երկու իռլանդիաների միջև։
«Մենք պետք է միանշանակ պատասխան ունենաք այս հարցին կամ առնվազն ոչ ժամանակավոր միջոցներ, որոնք կարող են վերանալ և մենք չիմանանք ինչ անել դրանից հետո»,- ասել է նախարարը BBC-ի հետ զրույցում։
«Սա մի բան է, որ Լոնդոնը պետք է ֆիքսի իր համար։ Մենք սպասում ենք գործուն լուծման, որը կառաջարկի Լոնդոնը»,- հավելել է նա։