Մարիխուանայի օրինականացումից մի քանի օր անց Կանադայի խանութներում կանեփը վերջացել է, հայտնում է The Independent-ը:
Մաիխուանա գնել ցանկացողների հերթերն այնքան երկար են եղել, որ ոստիկանությունը ստիպված է եղել հսկողություն իրականացնել վաճառակետերի մոտ և հանդարտեցնել այն քաղաքացիներին, որոնց չի բավարարել:
Մարիխուանայի պետական ծրագրի օրինականացման ղեկավար Բիլ Բլերի խոսքով՝ երկիրը չի կարողացել բավարարել բնակչության պահանջարկը, իսկ խանութներ բավարար քանակությամբ կանեփ չեն տարել:
Հիշեցնենք, Կանադայում մարիխուանայի օրինականացման մասին օրենքն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 17-ին: Կանադան դարձել է Ուրուգվայից հետո երկրորդ երկիրը և «մեծ յոթնյակի» առաջին երկիրը, որտեղ կարելի է ազատ վաճառել և գնել մարիխուանա: