Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում մահացած լրագրող Ջամալ Խաշկաջիին պատահաբար խեղդամահ են արել խուճապի նոպայի ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters` վկայակոչելով սաուդյան կառավարության բարձրաստիճան աղբյուրին:
Գործակալության տեղեկություններով` նախապես ծրագրված չի եղել լրագրողի սպանությունը: Թագավորության իշխանությունները Թուրքիա են ուղարկել 15 գործակալի, ովքեր պետք է համոզեին լրագրողին վերադառնալ հայրեինք: Հանդիպման ժամանակ նրանք սկսել են սպառնալ Խաշկաջիին, խոստացել են թմրանյութեր ներարկել և առևանգել: Լրագրողը սկսել է դիմադրություն ցուցաբերել և օգնության կանչել, ինչի պատճառով գործակալները խուճապի են մատնվել, փորձել են փակել Խաշկաջիի բերանը, սակայն չափն անցել են:
Սխալը քողարկելու համար, մարդասպանները Խաշկաջիի մարմինը փաթաթել են գորգի մեջ և հյուպատոսական ավտոմեքենայով դուրս են հանել դիվանագիտական առաքելության տարածքից և փոխանցել են «տեղի դաշնակից» Ստամբուլի բնակչի:
Հանցագործության մասնակիցներից մեկը հյուպատոսությունից դուրս է եկել Խաշկաջիի շորերով, որպեսզի տեսախցիկները ֆիքսեն, ինչպես է լրագրողն իբր լքում հյուպատոսության շենքը: