Հոկտեմբերի 21-ին 99 տարեկան հասակում մահացել է նորվեգացի Յոահիմ Ռենեբերգը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մարտնչել է հիտլերյան կոալիցիայի դեմ: Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, Ռենեբերգը մասնակցել է ծանր ջուր կամ դեյտերիումի օքսիդ Էր (D2O) արտադրող գործարանի ոչնչացման գործողությանը. այդ նյութ կարող էր կիրառվել ատոմային ռումբի արտադրության համար:
Գործակալության տվյալներով՝ Ռենեբերգը 23 տարեկան էր, երբ 1943 թվականին նրան ուղարկեցին մասնակցելու «Գաներսայդ» գործողությանը, որի ընթացքում խմբի մասնակիցները Նորվեգիայի Վեմորկ քաղաքում ներթափանցել են Norsk Hydro ընկերության տարածք և ոչնչացրել ծանր ջրի արտադրության գործարանը: Դա դիվերսանտների` գործարանն ոչնչացնելու երկրորդ փորձն էր. առաջին խումբը բռնվել և մահապատժի էր ենթարկվել՝ նույնիսկ չհասցնելով ներթափանցել ձեռնարկության տարածք: