Ռուսական «Орёл и Решка» հաղորդումը հինգ տարի անց կրկին հայտնվել է մեր մայրաքաղաքում։ Հաղորդման Youtube ալիքում հայտնվել է նոր տեսանյութը Հայաստանում հաղորդավարների արկածների մասին։
Նաստյա Իվլեևան և Եվսեյ Կոբալյովը վայելել են հայկական խոհանոցն ու հայկական ժողովրդական երաժշտությունը։ Բարձրացել են Կասկադ, որպեսզի տեսնեն Երևանի ամենագեղեցիկ համայնապատկերը։ Էքստրեմալ հանգիստ են անցկացրել Յելլ-էքստրիմ այգում, իսկ Գառնիում առնչվել են Հայաստանի պատմության հետ։