Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է խթանել մասնավոր հատվածի կայուն ֆինանսավորումը Հայաստանում: Այս մասին տեղեկանքում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ ԿԲ միջև կնքվել է 50 մլն եվրո վարկային համաձայնագիր ՓՄՁ հատվածի ծրագրերի ֆինանսավորելու նպատակով: Վարկը կտրամադրվի Կենտրոնական բանկին, որն այդ միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-ներին: Ծրագրի շրջանակում կտրամադրվեն հիմնականում մինչև վարկեր՝ ուղղված արտահանման խթանման, զբոսաշրջության, գյուղատնտեսության և գյուղմթերքների վերամշակման նախագծերի իրականացմանը:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց. «ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրերը հատուկ դերակատարում ունեն Հայաստանում ֆինանսական հասանելիության և մատչելիության բարձրացման առումով: Այս ծրագրերի միջոցով տեղական բիզնեսն ուղղորդվում է դեպի մրցունակ և կայուն զարգացմանը, իսկ միջնորդ ֆինանսական կազմակերպություններում՝ կայանում է կանաչ ֆինանսավորման մշակույթը»:
Այս ծրագիրը մասնավոր հատվածի ֆինանսավորման երրորդ նախաձեռնությունն է, ԵՆԲ և Կենտրոնական բանկի համագործակցությամբ 2014թ. ի վեր իրականացվել է ՓՄՁ կազմակերպությունների ֆինանսավորման ծրագրեր 100 մլն եվրո արժողությամբ: ԵՆԲ հետ երկարաժամկետ համագործակցությունը փաստում է ֆինանսական համակարգի նկատմամբ այս կառույցի վստահությունը: