ԱԺ արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումն ավարտվելուց հետո ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին առաջարկեց մինչև 17:30-ը հետաձգել օրինագծի քվեարկությունը։
Այդ կերպ հնարավորություն տրվեց նիստից բացակայող պատգամավորներին հասնել քվեարկությանը։
«Ես ընդունում եմ կառավարության առաջարկը և մինչև 17:30-ը տալիս հնարավորություն, որ պատգամավորները հասցնեն մասնակցել քվեարկությանը, որպեսզի լինի արդար, բնականոն աշխատանք», - հայտարարեց նիստը նախագահող Արա Բաբլոյանը: