Իտալիան մտադիր չԷ դուրս գալ ԵՄ-ից եւ եվրոգոտուց: Այդ մասին Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հոկտեմբերի 22-ին հայտարարել Է Հռոմում Օտարերկրյա մամուլի ընկերակցությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Կարդացեք՝ շուրթերիս նայելով,- ասել Է նա անգլերեն լեզվով,- Italexit-ի (Brexit-ի նմանությամբ), Եվրոպայից ու եվրոգոտուց մեր դուրս գալու ոչ մի շանս չկա»:
Եվրոգոտուց Իտալիայի հնարավոր դուրս գալու շուրջ շահարկումները հայտնվել են Իտալիայում ներկայիս կոալիցիոն կառավարության ձեւավորման փուլում, որի մասնակիցներն են «5 աստղ» Շարժումը» եւ «Լիգա»-ն, այսինքն հենց այն կուսակցությունները, որոնք առավել հայտնի են ոպես «եվրոսկեպտիկներ»: