Երեքշաբթի օրը Չինաստանում կբացվի աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը, որը կկապի Հոնկոնգն ու Մակաոն:
Կամրջի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին: Արարողությանը ներկա կլինի Չինաստանի վարչապետ Սի Ծինփինը:
Կամրջի երկարությունը 55 կմ է, այն 20 անգամ ավելի երկար է Սան Ֆրանցիսկոյի հայտնի Ոսկե Դարպասների Կամրջից։ Ըստ BBC-ի կամրջի կառուցման համար ծախսվել է 20 մլրդ ԱՄՆ դոլար, աշխատանքների ընթացքում ինը շինարար:
Կամրջով մարդկանց կտեղափոխեն ավտոբուսները և այլ հանրային տրանսպորտը, տեղական տաքսիները մուտք չեն ունենա կամուրջ, միայն սահմանափակ թվով մասնավոր մեքենաների կթույլատրվի երթևեկել այս կամրջով։