ՔՊ ցուցակում հնարավոր են լինեն տարբեր ուժեր: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե նախկին պաշտոնյաներից հնարավո՞ր է համալրեն ՔՊ ցուցակը, հայտնում է Ազատությունը:
«Մենք մեծ խնդիր ունենք համախմբելու, կոնսոլիդացիա իրականացնելու ուղղությամբ: Պետք է փորձ անել պրոֆեսիոնալ մարդկանց առաջ ճանապարհը չփակել: Եկեք հասկանանք, թե ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը երկար տարիներ պահպանել իշխանությունը: Եթե նայենք, կհասկանանք՝ պրոֆեսիոնալներին ներգրավելով: Նրանց ներգրավելով հո չե՞ն ասել՝ եկեք, գնանք երկիրը թալանենք, ասել են՝ հանուն ազգի, պետության պետք է այս ծառայությունը ստանձնենք...
Էլի եմ ասում՝ ով ուզում է լինի՝ կլինեմ ես, Հունան Պողոսյանը, թե մեկ այլ անձ, եթե հընթացս կպարզվի, որ նա քրեորեն հետապնդելի արարք է թույլ տվել, նա կկանգնի դատարանի առաջ»,- ասել է Փաշինյանը: