Նյու Յորք նահանգի Ուեսթչեսթեր շրջանում գտնվող ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի տան մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել, հայտնում է The Wall Street Journal-ը՝ նշելով, որ այդ պահին 88-ամյա միլիարդատերը տանը չի եղել:
Հաղորդվում է, որ կասկածելի ծանրոցը բացել է Սորոսի տանն աշխատող անձանցից մեկը և այնտեղ հայտնաբերել է պայթուցիկ: Ոստիկանությունը վնասազերծել է ռումբը: Տեղի ունեցածի հետաքննությամբ զբաղվում է Հետաքննություննների դաշնային բյուրոն:
Ջորջ Սորոսը, ով հովանավորում է «ժողովրդավարության զարգացումն» այլ երկրներում, միշտ չէ, որ ընդունելի է այդ երկրներում: Ռումինիայում, Մակեդոնիայում, Սերբիայում և Սլովենիայում «չարիքը ֆինանսավորող» միլիարդատերի նկատմամբ արշավ է իրականացվում, իսկ Հունգարիայում ընդհանրապես արգելվել է նրա կազմակերպությունների գործունեությունը: