Հարավային Կորեայի ոստիկանությունը զգուշացրել է Կանադայում գտնվող իր քաղաքացիներին, որ մարիխուանա ծխելու դեպքում նրանց քրեական հետապնդում է սպառնում, հայտնում է Korea Times-ը:
Նախորդ շաբաթ Կանադան դարձավ աշխարհի երկրորդ երկիրը, որտեղ ամբողջությամբ օրինականացվել է մարիխուանայի՝ անձնական օգտագործումը: Սակայն Հարավային Կորեայի օրենսդրության համաձայն՝ իր օրենքներն, այդ թվում՝ կանաբիսի օգտագործման արգելքը, տարածվում են բոլոր քաղաքացիների վրա՝ որտեղ էլ որ նրանք գտնվեն:
Հարավային Կորեայի ԱԳՆ տվյալների համաձայն՝ Կանադայում ուսանողական վիզաներով բնակվում է մոտ 23 հազար կորեացի: