Հայտնաբերվել է անհետացած սաուդցի լրագրողի մարմինը

12:38     23 հոկտեմբերի, 2018

Սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշկաջիի մարմինը գտել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության այգում գտնվող ջրհորում: Այս մասին РИА Новости-ին հայտնել է թուրքական Vatan կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունների վստահելի աղբյուրին:

Ամերիկյան Washington Post թերթի թղթակից Ջամալ Խաշկաջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք մտնելուց հետո: Սաուդյան իշխանությունները հաստատել են, որ լրագրողին սպանել են թագավորության գործակալները, սակայն դա պատահաբար է ստացվել:


© armedia.am