Արա Բաբլոյանի որոշմամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքէջից, որտեղ, մասնավորապես, նշված է հետևյալը.
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին անցկացվելիք արտահերթ նիստում քննարկվելու է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում չհավաքեց բավարար ձայներ: Օրենսգրքում փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ԱԺ-ում ստացավ ընդամենը 56 կողմ ձայն: