Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն սուտ է որակել իսրայելական ԶԼՄ-ների հրապարակումները, որոնց համաձայն՝ Մոսկվան օգնում Է Թեհրանին՝ պատժամիջոցների պայմաններում վաճառելու իր նավթի մի մասը:
«Դրանք իսրայելացիների ասածներն են, նրանք ճիշտը չեն ասի»,- Զանգանեի խոսքերը մեջբերում է Shana գործակալությունը:
Ռուսաստանն ու Իրանն իրականացնում են «նավթ՝ ապրանքի դիմաց» ծրագիրը, որը մշակվել է դեռ հակաիրանական պատժամիջոցների նախորդ փուլի ժամանակ: Իրանից գնված նավթը վաճառվում է այլ շուկաներում, իսկ ստացված գումարով Թեհրանը ձեռք է բերում ռուսական տեխնոլոգիաներ և ապրանքներ: Խոսքն օրական 100 հազար բարելի կամ տարեկան 5 մլն տոննա նավթի մասին է: