Հոկտեմբերի 25-ին Հայաստան կայցելի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա հանդիպումներ է ունենալու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Այս մասին այսօր կայացած լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Նախատեսված են Ջոն Բոլթոնի հանդիպումները վարչապետի, ԱԱԽ քարտուղարի, Արտաքին գործերի նախարարի և Պաշտպանության նախարարի պաշտոնակատարների հետ», - ասաց Աննա Նաղդալյանը:
Նա նաև նշել է, որ քննարկվելու է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: