Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հոկտեմբերի 25-ին ՀԱՄԱՍ-ի ութ ռազմական թիրախ են խոցել Գազայի հատվածում ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:
Այդ մասին հայտնել Է բանակի մամուլի ծառայությունը:
«Այսօր Գազայի հատվածից հրթիռ Էր արձակվել Իսրայելի տարածքի վրա: Ի պատասխան Իսրայելի ռազմօդային ուժերը Գազայի հատվածի տարածքում ութ ռազմական թիրախ են խոցել ՀԱՄԱՍ-ի երեք ճամբարներում»,- ասված Է զինվորականների տարածած հաղորդագրության մեջ:
Սա 2018 թվականի սկզբից ի վեր արդեն վեցերորդ փոխադարձ հարվածներին են Գազայի հատվածի արմատականների եւ իսրայելացի զինվորականների միջեւ: Նախորդը տեղի Է ունեցել հոկտեմբերի 17-ին: