Ամերիկյան հետախուզության տվյալները վկայում են, որ Չինաստանն ու Ռուսաստանը գաղտնալսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցները, հայտնում է The New York Times-ը` իր աղբյուրին հղումով:
Վերջինիս պնդմամբ` օտարերկրյա հատուկ ծառայությունները փորձում են իրենց նպատակներին ծառայեցնել այն տեղեկություններ, որոնց նրանք ստանում են նախագահի անձնական զրույցներից, նրանք ուսումնասիրում են, ինչպես է մտածում Թրամփը, ինչ փաստարկներ են նրան համոզում, և ում է նա լսում:
Թերթը գրում է, որ Թարմփը երկու պաշտոնական հեռախոս ունի` տրամադրված ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից` մեկը Twitter-ի և այլ հավելվածների համար, մյուսը` զանգերի: Նախագահը համաձայնել է հրաժարվել Android բազայով հեռախոսներից, քանի որ նրանք համարվում են ավելի խոցելի, և սկսել է iphone օգտագործել: Թրամփը պետք է ամեն 30 օրը մեկ փոխի երկու հեռախոսներն էլ, սակայն նա հազվադեպ է դա անում` նշելով, որ այդպես անհարմար է: