Նորվեգիայում հոկտեմբերի 25-ին մեկնարկում են ՆԱՏՕ-ի «Միասնական եռաժանի-2018» (Trident Juncture 2018) մասշտաբային ռազմավարական զորավարժությունները:
Նախատեսվում է, որ զորավարժությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 7-ը, և դրանցում կմասնակցեն զինված ուժերի բոլոր տեսակները, 45 հազար զինվորական, 10 հազար տրանսպորտային միջոց, 150 միավոր ավիատեխնիկա և 70 նավ` 31 երկրներից:
«Զորավարժություններին կմասնակցեն ինչպես դաշինքի մեջ մտնող երկրները, այնպես էլ գործընկերները` Ֆինլանդիան և Շվեդիան: Զորավարժությունները կդառնան վերջին 16 տարում ՆԱՏՕ շրջանակներում ամենամասշտաբայինը», - ասում է դաշինքի տարածած հաղորդագրությունում: