ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ «հանդիպումն ամենայն հավանականությամբ կկայանա»: Նոյեմբերին ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձր մակարդակով հանդիպումը կազմակերպելու գաղափարը Վլադիմիր Պուտինն արտահայտել է Մոսկվայում Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ընթացքում:
Թրամփը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե հնարավոր է արդյոք նման հանդիպում Փարիզում, ասել է. «Հնարավոր է: Հիմա դա քննարկվում է: Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ կհանդիպենք: Դա դեռ նախապատրաստված չէ, բայց հավանաբար տեղի կունենա»: Այս մասին փոխանցում է Reuters-ը:
Նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում նախատեսված են հանդիսություններ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի կապակցությամբ: Երկու ղեկավարները մտադիր են մասնակցել այդ միջոցառումներին:
Հիշեցնենք, որ վերջին անգամ նրանք հանդիպել են հուլիսի 16-ին Հելսինկիում կայացած գագաթնաժողովում: