ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հոկտեմբերի 26-ին ստորագրել են երկու երկրների համապարփակ համագործակցության 50 համաձայնագիր: Հանդիպումը կայացել Է Ճապոնիայի կառավարության ղեկավարի՝ Պեկին կատարած եռօրյա այցի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դիմակայությունից մինչեւ գոյակցություն. Ճապոնիայի եւ Չինաստանի երկկողմ հարաբերությունները թեւակոխեցին պատմական զարգացման նոր փուլ»,- ճեպազրույցում ասել Է Աբեն: Նրա խոսքով՝ ապագայում Ճապոնիան սպասում Է «նոր հնարավորություններ ՉԺՀ-ի հետ համագործակցության համար», այդ թվում՝ «ենթակառուցվածքային նախագծերի, լոգիստիկայի, առողջապահության եւ ֆինանսների ոլորտում»:
Իր հերթին Լի Կեցյանն ընդգծել Է, որ «Չինաստանը եւ Ճապոնիան պետք Է պահպանեն ազատ առեւտրի սկզբունքները», ինչպես նաեւ «արագացնեն համապարփակ առեւտրական համագործակցության շուրջը բանակցությունները» Պեկինի, Տոկիոյի եւ Սեուլի միջեւ: Ճապոնիայի ղեկավարության այցը Չինաստան՝ կառավարության ղեկավարի մակարդակով, տեղի Է ունեցել վերջին յոթ տարվա ընացքում առաջին անգամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: