Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, որն այս պահին կալանավորված է, դիմել է կառավարությանը՝ Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը ՀՀ-ին նվիրաբերելու համար։
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Նրա խոսքով՝ գործարքը վերջանական ավարտին դեռևս չի հասել։
«Մենք ստացել ենք մտադրության մասին գրությունը, դեռևս հանձնում-ընդունում պետք է արվի, գրանցում ստանա որպես ՀՀ գույք»,- շարունակել է Նարեկ Բաբայանը։
Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ Գրիգորյանի կողմից նվիրաբերվող տարածքը գնահատվում է ավելի քան 5 մլրդ դրամ։
«Ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ, արժեքը գնահատվում է 5.84 մլրդ դրամ» (շուրջ 12 մլն դոլար),- ասել է Բաբայանը։