Երևանի ավագանու հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված են Երևանի փոխքաղաքապետերի նշանակման հարցերը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջադրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Մյուս երեք փոխքաղաքապետի պաշտոններին առաջադրվել են Հայկ Սարգսյանի, Սերգեյ Հարությունյանի և Տիգրան Վիրաբյանի թեկնածությունները: