Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի հրավերով Բուքինգհեմյան պալատում մասնակցել է արքայազն Չարլզի ծննդյան 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: