Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոր թաղապետեր նշանակելու մասին որոշումներ է ստորագրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Միքայել Թումասյանը: Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Արամ Դանիելյանն էլ նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար:
Որոշման համաձայն՝ նոր թաղապետերն իրենց լիազորություններին կանցնեն հոկտեմբերի 27-ին: