Իսրայելական ավիացիան Գազայի հատվածում ռմբակոծել է մոտ 80 թիրախ` կիրառելով տասնյակ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր` ի պատասխան պաղեստինցի գրոհայինների` Իսրայելի տարածքի հրթիռակոծման, հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
Գործողությունը, ինչպես հաղորդվում է, ավարտվել է: Զինվորականների տեղեկությունների համաձայն` հարձակման ենթարկված օբյեկտները պատկանում են անկլավում իշխող ՀԱՄԱՍ շարժմանը, որը, ըստ իսրայելական բանակի, պատասխանատվություն է կրում գիշերն արձակված մոտ 30 հրթիռի կամ արկի համար: