ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել Է, որ իր հաղթանակը վատթարագույնն Է, որը կարող Էր տեղի ունենալ Ռուսաստանի հետ: «Գիտեք՝ ես ձեզ ինչ կասեմ, ընտրություններում իմ հաղթանակը վատթարագույնն Է, ինչ երբեւԷ տեղի Է ունեցել Ռուսաստանի հետ»,- ասել Է նա՝ Հյուսիսային Կարոլինայում ելույթ ունենալով նախընտրական հանրահավաքում:
«Բայց դրա հետ մեկտեղ հաշտ լինել Ռուսաստանի հետ, հաշտ լինել Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Ճապոնիայի հետ լավ Է, այլ ոչ թե վատ»,- հավելել Է նա՝ նշելով, որ ինքը լավ հանդիպում Է ունցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հելսինկիում: