Հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կանցկացվի Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը՝ դեսպանների մակարդակով, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 31-ին: Այն կդառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների նկատմամբ ՆԱՏՕ-ի երկակի մոտեցման բաղկացուցիչ մասը՝ հիմնված ուժեղ պաշտպանության և սուբստանտիվ երկխոսության վրա: Այս հանդիպումն ութերորդը կդառնա վերջին երկու տարվա ընթացքում», - հայտնել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:
ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրների տեղեկատվության համաձայն, հանդիպմանը կքննարկվի Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ պայմանագրից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու շուրջ ստեղծված իրադրությունը, Եվրոպայում սովորական զինված ուժերի հետ կապված իրադրությունը, ներառյալ՝ Նորվեգիայում ավելի քան 50 հազար մարդու մասնակցությամբ դաշինքի կողմից անցկացվող աննախադեպ մասշտաբների Trident Juncture 2018 զորավարժությունների համատեքստում:
Բացի այդ, կողմերը հերթական անգամ կկրկնեն Ուկրաինայի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն առանց լսելի լինելու մեծ հույսի: