ՀՀ իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ ու արժանապատիվ երկրին վայել, արժանապատիվ քաղաքականություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գնահատականին, որ արտաքին քաղաքականությունում սխալներ են թույլ տվել.
«Վիգեն Սարգսյանը սովոր է, որ ՀՀ իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն, և եթե դա է իրենց պատկերացրած արտաքին քաղաքականությունը, ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և իր բոլոր գործընկներին, ՀՀ իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ ու արժանապատիվ երկրին վայել, արժանապատիվ քաղաքականություն»,-եզրափակեց Փաշինյանը: