Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Վրաստանում անցկացվում են ունենում նախագահական ընտրություններ, որոնք երկրում նախագահի վերջին ուղիղ ընտրություններն են:
Տարբեր փորձագետների և հարցումների արյդունքներով հիմնական մրցապայքարն ընթանալու է երկու թեկնածուների միջև՝ Սալոմե Զուրաբիշվիլիի և Գրիգոլ Վաշաձեի: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, չներկայացնելով նախագահի սեփական թեկնածուի, աջակցություն է հայտնել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, ով եղել է Վրաստանի նախկին ԱԳ նախարարին: Վերջինս մրցարշավին մասնակցելու համար հրաժարվել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից՝ ընդունելով վրացականը: Իսկ միացյալ ընդդիմության թեկնածուն է Գրիգոլ Վաշաձեն, ով ևս եղել է նախկին ԱԳ նախարար:
Նախագահական աթոռի համար կպայքարի 25 թեկնածու, որոնցից 19-ն առաջադրվել է քաղաքական կուսակցությունների, իսկ 6-ը՝ նախաձեռնող խմբերի կողմից:Նախագահն ընտրվելու է ոչ թե հինգ տարի ժամկետով, ինչպես նախկինում, այլ վեց։
Ընտրությունների ընթացքին հետևելու է ավելի քան 1000 միջազգային դիտորդ, ներառյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ու ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) դիտորդները։
Ընտրատեղամասեր կբացվեն նաև օտարերկրյա մի շարք երկրներում, ինչպես նաև Աֆղանստանում՝ վրացի խաղաղապահների համար: