Կատալոնիայի Մանրեսա քաղաքում հոկտեմբերի 27-ին անցկացվել է Կատալոնիայի անկախության կողմնակիցների «Ազգային կոչ պետությանը» շարժման հիմնադիր համագումարը:
DW.com-ի փոխանցմամբ, շարժման նախաձեռնությունը պատկանում է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին, ում կարծիքով շարժումը 2019-ի հունվարին արդեն կվերածվի կուսակցության: Այն պետք է միավորի կատալոնական ինքնիշխանության բոլոր կողմնակիցներին՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից, որոնց համատեղ նպատակը կլինի Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու համար պայքարը:
Տեղեկացվում է, որ Պուչդեմոնն ինքը համագումարին չի մասնակցել, քանի որ գտնվում է Բելգիայում՝ խուսափելով Իսպանիայի արդարադատությունից, քանի որ անցյալ տարվա հոկտեմբերին անցկացված անկախության հանրաքվեի տապալումից հետո պաշտոնական Մադրիդը Պուչդեմոնի նկատմամբ քրեական գործ էր հարուցել: