Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Շահինյանը (87 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ Սա Հայաստանի թիմի երկրորդ բրոնզե մեդալն էր Բուդապեշտումփոխանցում է News.am-ը:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 6:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ 22-ամյա ադրբեջանցի Իսլամ Աբասովի նկատմամբ։ Գոտեմարտի վերջում ադրբեջանցի ըմբիշը զայրույթից չկարողացավ զսպել արցունքները: