Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստեղծված օպերատիվ կապը գործում է։ Կապն այս պահին գործում է նաև նախիջևանյան ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշել է լրագրողների հետ զրույցում՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխամասային գրասենյակի բացման ժամանակ։
«Այս պահին հաստատված է օպերատիվ կապ: Այն նախկինում ևս եղել է, սակայն հիմա
վերականգնված է։ Աշխատանքները տարվում են»,- ասել է Տոնոյանը: