Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) համագումարում իր թեկնածությունը չի առաջադրի կուսակցության նախագահի պաշտոնում: Այս մասին նա հայտարարել է կուսակցույթան նախագահության հոկտեմբերի 29-ի նիստում, հայտնում են n-tv և Welt հեռուստաալիքները:
Ավելի վաղ սպասվում էր, որ դեկտեմբերին կայանալիք քվեարկության ժամանակ կանցլերի թեկնածությունը կառաջադրվի հերթական անգամ: Մերկելը կուսակցությունը ղեկավարում է 2000 թվականի ապրիլից:
Welt հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն` որոշումը հաջորդել է հոկտեմբերի 28-ին Հեսենի դաշնային երկրամասում կայացած խորհրդարանի ընտրություներում կուսակցության անհաջողությանը: Չնայած ընտրություններում Մերկելի կուսակցության արդյունքը եղել է առաջինը, սակայն կուսակցությունը զգալի կորցրել է իր աջակցությունը: