Կարծում եմ, որ հայկական կողմը պետք է Ղարաբաղի վերաբերյալ համապարփակ, ամբողջական դիրքորոշում մշակի, որն այժմ չկա: Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր իշխանությանը հարցեր ունի, փոխանցում է News.am-ը:
«Ես լսում եմ հատվածական հայտարարություններ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր հարցերի վերաբերյալ հատվածական դիրքորոշում եմ տեսնում, բայց մշակված, ընդհանուր դիրքորոշում այժմ չկա», - նշել է նա:
Քոչարյանը կարծիք է հայտնել որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի կողմնորոշվել այդ հարցով:
«Նա հասկանում է, որ դա շատ նուրբ հարց է: Նրա որոշ հայտարարություններում ես տեսնում եմ, որ նա փորձում է հեռու պահել իրեն խնդրից, այն ղարաբաղյան կողմի վրա դնել: Բայց դա չի հաջողվի անել. ղարաբաղյան հարակամարտությունում, Ղարաբաղի անվտագության ապահովման հարցում Հայաստանի ներգրավվածության աստիճանն այնքան մեծ է, որ չի ստացվի դրանից խուսափել:
Ոչ ոք՝ ոչ համանախագահները, ոչ միջազգային հանրությունը, դա լուրջ չի ընդունի:
Հետևաբար, ավելի լավ է ձևակերպել ընդհանուր դիրքորոշում, այն համաձայնեցնել Ղարաբաղի հետ և խստորեն հետևել դրան: Հաջորդականության մասին կարելի է խոսել, երբ դիրքորոշումը ձևավորված կլինի և երբ պարզ կլինի, թե որքանով է այն համապատասխանում նախորդ իշխանությունների դիրքորոշմանը:
Մանևրելու տեղ այստեղ կա, բայց այն այնքան էլ մեծ չէ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից ամբողջությամբ հեռու մնալու համար»: