Արմեն Գրիգորյանը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը
2018թ. հոկտեմբերի 29-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Բելառուսի Հանրապետություն` մասնակցելու Մյունխենյան անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ ԱԽ քարտուղարի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսվում է նաև ԱԽ քարտուղարի երկկողմ հանդիպումը Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։