Ստամբուլում Դոլմաբահչե պալատում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը` կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել, որի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նկատի ունենալով արցախյան հարցը, ասել է.
«Թուրքիան ցանկացած հարթակում, ցանկացած պայմաններում շարունակում է պաշտպանել Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք ցանկացած տեղում դա մշտապես ընդգծում ենք։ Մենք կշարունակենք աշխատանքներ իրականացնել Վրաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի այդ երկու երկրների խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքին համապատասխան և տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում»։