Պաղեստինը հրաժարվում Է Իսրայել Պետության ճանաչումից և նրա հետ դադարեցնում Է համագործակցությունն անվտանգության ոլորտում: Այս մասին հայտնում է Maan պաղեստինյան լրատվական գործակալությունը՝ նշելով, որ որոշումն ընդունվել Է Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) Կենտրոնական խորհրդի՝ հոկտեմբերի 29-ի երեկոյան Ռամալլահում կայացած նիստում:
«ՊԱԿ-ի Կենտրոնական խորհուրդը որոշում Է ընդունել Իսրայել Պետության ճանաչումը սառեցնել այնքան ժամանակ, քանի դեռ չի ճանաչվել Պաղեստին պետությունը 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով,- ասված Է Կենտրոնական խորհրդի ամփոփիչ որոշման մեջ: Որոշման մեջ նշվում է նաև, որ միաժամանակ դադարեցվում Է կոորդինացումը անվտանգության ոլորտում, ինչպես նաև կասեցվում Է տնտեսական համագործակցությունը»:
Միևնույն ժամանակ ՊԱԿ-ը հռչակում Է «միջազգային իրավունքի նորմերին համապատասխան օկուպացմանը բոլոր միջոցներով դիմադրելու» իր իրավունքը: