ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը չի բացառել իր մասնակցությունը գալիք նախագահական ընտրություններում: Այս մասին նա հայտնել է Recode պորտալին տված հարցազրույցում:
Քլինթոնի խոսքերով` ինքը չի ցանկանում 2020 թվականի ընտրությունների մասին մտածել անգամ մինչև նոյեմբերի 6-ին կայանալիք միջանկյալ ընտրությունները, սակայն նշել է, որ կցանկանար, որ 2021 թվականի հունվարին Օվալաձև աշխատասենյակ գար դեմոկրատը:
«Իհարկե, ես կցանկանայի դառնալ նախագահ… Հուսով եմ, որ 2021 թվականի հունվարին Օվալաձև աշխատասենյակում կնստի դեմոկրատը: Դրա համար ես կանեմ իմ ուժերի ներած ամեն բան», - ասել է Քլինթոնը: